«Վեսթ Հեմը» հայտարարել է «Աստոն Վիլլայի» հարձակվող Դենի Ինգսի հետ պայմանագիր կնքելու մասին։
Լոնդոնյան ակումբը չի հայտնել տրանսֆերի գումարը, սակայն, ըստ լրատվամիջոցների, բիրմինգհեմցիները ստացել են 12 մլն ֆունտ ստերլինգ տրանսֆերի դիմաց։
30-ամյա հարձակվողը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի հունիսը։
2022/23 մրցաշրջանում Ինգսը «Աստոն Վիլլայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։