«Բրայթոնի» և Բելգիայի հավաքականի վինգեր Լեանդրո Տրոսարդը հաջողությամբ բուժզննում է անցել «Արսենալ» տեղափոխվելուց առաջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Շուտով «զինագործները» կհայտարարեն խաղացողի տեղափոխության մասին, տրանսֆերի գումարը կկազմի մոտ 30 միլիոն եվրո։
28-ամյա բելգիացին Պրեմիեր լիգայի 2022/23 թթ․ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Բելգիայի հավաքականի կազմում Տրոսարդն անցկացրել է 24 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։