«Բենֆիկան» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Վուլվերհեմփթոնի» վինգեր Գոնսալո Գուեդեշին վարձավճարով ձեռք բերելու մասին:
Ակումբների միջև վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
Գուեդեշը «Բենֆիկայի» սան է, որտեղից 2017 թվականին 30 միլիոն եվրոյով տեղափոխվել է ՊՍԺ։ Այս տրանսֆերից հետ նա խաղացել է «Վալենսիայում» և «Վուլվերհեմփթոնում»:
2022/23 մրցաշրջանում Գուեդեշը 18 հանդիպում է անցկացրել «Վուլվսի» կազմում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։