«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է ԱՊԼ 7-րդ տուրում իր թիմի՝ «Ման Սիթիից» կրած 2-4 հաշվով պարտությունը:
«Եթե ես պահանջեի նույն մակարդակը, ինչ «Յուվենտուսում» ու «Ինտերում», կարող էր վտանգավոր լինել, քանի որ հիասթափությունս կարող էր շատ մեծ լինել: Դրա փոխարեն գիտեմ, թե որն է իմ առաջադրանքն այս իրավիճակում, և ես շատ եմ աշխատում, որովհետև ուզում եմ ավելի լավը դառնալ: Ուզում եմ իմ տեսլականով, գաղափարներով, առաջարկներով բարելավել թիմը:
Այսօր մենք լավ խաղ ցույց տվեցինք և մեծ ճնշում գործադրեցինք նրանց վրա: Միևնույն ժամանակ, հիասթափված եմ: Սա կարիերայիս առաջին դեպքն է, որ իմ թիմը մեկ խաղակեսում 4 գոլ է բաց թողնում: Պիտի շարունակենք աշխատել ու փորձենք բարելավել այս խաղացողների վիճակը»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում Yahoo Sports-ը: