Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» 4։2 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։
Առաջին կեսի վերջնամասում հյուրերը 2 գոլ խփեցին։ 44-րդ րոպեին աչքի ընկավ Դեյան Կուլուսևսկին, իսկ 3 րոպե անց՝ Էմերսոն Ռոյալը։
Երկրորդ կեսի մեկնարկից 6 րոպե անց Խուլիան Ալվարեսը կրճատեց հաշվի տարբերությունը։ 53-րդ րոպեին էլ տանտերերի կազմում աչքի ընկավ Էրլինգ Հոլանդը։
63-րդ րոպեին Ռիհադ Մահրեզի հաշիվը դարձրեց 3։2։ 90-րդ րոպեին ալժիրցի ֆուտբոլիստն աչքի ընկավ ևս մեկ անգամ։
«Մանչեսթեր Սիթին» 19 խաղից հետո 42 միավորով 2-րդ տեղում է։ «Տոտենհեմը» 33 միավորով 5-րդն է։
























































