«Ման Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային համեմատել է իր նախկին թիմի՝ «Ռիվեր Փլեյթի» մարզիչ Մարսելո Գալյարդոյի հետ։
«Ակնհայտ է, որ նրանք տարբեր են, բայց նրանք ամեն դեպքում շատ ընդհանրություններ ունեն։ Հիանալի էր Մարսելոյի հետ աշխատելը, որովհետև ես շատ բանի եմ հասել նրա գլխավորությամբ՝ և՛ որպես մարդ, և՛ որպես խաղացող։
Սովորել եմ խաղալ տարբեր դիրքերում, այնպես որ դա ինձ օգնել է։ Եվ հիմա, գալով այստեղ Պեպի հետ, ես ակնհայտ է, որ փորձում եմ լսել նրա յուրաքանչյուր խորհուրդ, որ նա տալիս է ամեն մարզման ժամանակ ավելի լավը դառնալու համար։ 22 տարեկանում ես փորձում եմ սովորել ու լսել ամեն օր, որ շարունակեմ կատարելագործվել»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը։