«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիզաբալագան մեկնաբանել է նախորդ մրցաշրջանները, երբ նա թիմի երկրորդ դարպասապահն էր Էդուարդ Մենդիից հետո, ինչպես նաև խոսել է ակումբում անցկացրած ժամանակի մասին։
«Ես դժվար ժամանակների միջով եմ անցել, երբեմն ինձ ուղղակի սարսափելի էի զգում: Նախորդ մրցաշրջաններում դժվար էր չխաղալն ու լուռ աշխատելը։ Բայց իմ խոսքերում բացասականություն չկա, ես սիրում եմ մարզվել։ Ես սիրում եմ իմ թիմակիցներին.
Այս մրցաշրջանում ես սկսեցի շատ ավելի հաճախ խաղալ։ Եթե մենք շարունակենք առավելագույնը տալ յուրաքանչյուր մարզմանը, իսկ ես շարունակեմ օգնել տղաներին ինչով կարող եմ, արդյունքը կլինի։ Դա միշտ էլ լինում է»,- Կեպայի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։