«Նոթինգհեմ Ֆորեսթը» պատրաստ է կատարել 26-րդ տրանսֆերը Պրեմիեր լիգա վերադառնալուց հետո։ Այս մասին հայտնում է The Athletic հրատարակության բրիտանական բաժինը։
Ակումբը պայմանագիր կառաջարկի ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասին: Վերջինս ձգտում է հեռանալ Փարիզից՝ փաստացի խաղային պրակտիկայի բացակայության պատճառով։
Նավասը Սաուդյան Արաբիա տեղափոխվելու տարբերակ ուներ, սակայն նա հրաժարվեց այդ տարբերակից: