Գերմանացի մարզիչ Թոմաս Տուխելը չի լինի «Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչը, եթե ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հեռանա թիմից: Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբն այլ թեկնածուներ ունի, այդ թվում՝ արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն։
Տուխելը «Չելսիից» հեռացվել էր 2022 թվականի սեպտեմբերին: