«Մեծ սաղավարտի» մրցումների 21-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի Բաց առաջնության 2-րդ շրջանում 6:1, 6:7 (7:5), 6:2, 6:0 հաշվով հաղթել է աշխարհի 191-րդ ռակետին՝ ֆրանսիացի Էնզո Կուակոյին:
Խաղը 2 ժամ 2 րոպե է տևել:
Նշենք՝ երկու թենիսիստներն են բժշկական թայմ-աութ են վերցրել: Ֆրանսիացին առաջին սեթում կոճն է վնասել, իսկ սերբ թենիսիստը երկրորդ սեթում ազդրն է վնասել:
Երրորդ շրջանում Ջոկովիչը կմրցի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը: