«Բարսելոնան» համաձայնեցրել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի տրանսֆերը։
Լրագրող Խոսե Ալվարես Գայայի տվյալներով, կատալոնական ակումբը համաձայնության է եկել 32-ամյա կիսապաշտպանի հետ, որի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է ամռանը։ «Բարսան» արդեն նախնական պայմանագիր է կնքել Իլկայի հետ։
Կիսապաշտպանը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթիում» իր ժամանակն ավարտվել է։
Գյունդողանը մանչեսթերյան ակումբի կազմում հանդես է գալիս 2016 թվականից։ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 25 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
























































