«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խնդրել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել պորտուգալացի Գոնսալո Գուեդեշի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Չավին Գուեդեշին դիտարկում է որպես Մեմֆիֆ Դեպային փոխարինող։ Հոլանդացի հարձակվողը շուտով կդառնա «Ատլետիկոյի» խաղացող։
Սպասվում է, որ «Վուլվերհեմփթոնը», որի կազմում այժմ խաղում է Գուեդեսը, չի խանգարի նրա հեռանալուն։ Պորտուգալացին, որը նախկինում հանդես էր գալիս «Վալենսիայի» կազմում, չի հարմարվել անգլիական ֆուտբոլին։