«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մասին։ Նախկինում մասնագետն աշխատել է մանչեսթերյան ակումբում։
«Ես շատ գոհ եմ Արտետայի հաջողությունից: Միկելը դեռ չգիտի, որ ես շատ բան եմ սովորել նրանից, երբ նա եղել է «Մանչեսթեր Սիթիում», — ասել է Գվարդիոլան «Տոտենհեմի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Արսենալն» առաջատար է և 8 միավորով գերազանցում է 2-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»։
























































