«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է հարձակվող Վաութ Վեգհորսթի նորամուտի մասին։ Ֆուտբոլիստն առաջին հանդիպումն է անցկացրել ՄՅՈւ-ում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (1:1):
«Կարծում եմ՝ նա լավ խաղաց: Նա պետք է հարմարվի մեր խաղին: Նա չգիտի մեր խաղաոճը։ Նա ընդամենը մի փոքր խոսակցություն ունեցել ու թեթև մարզումներ անցկացրել։ Սա նրա առաջին խաղն էր»,- տեն Հագի խոսքն է մեջբերում է BBC-ն:
«Մանչեսթեր Յունայթեդը» 39 միավորով Պրեմիեր լիգայի 3-րդ տեղում է։ «Քրիսթալ Փելասը» 23 միավորով 12-րդն է։