Հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել ԱՊԼ 7-րդ տուրից հետաձգված՝ «Քրիսթալ Փելաս»-ՄՅՈՒ խաղում (1-1):
Խաղի ընթացքում դաշտ է վազել մի երկրպագու և կարողացել է լուսանկարվել մանկունիացիների կիսապաշտպան Կազեմիրոյի հետ և լքել խաղադաշտը: Անվտանգության աշխատակիցները երկրպագուին մոտեցել են միայն այն ժամանակ, երբ նա գրեթե լքել է խաղադաշտի սահմանները:

Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: ՄՅՈՒ-ն 39 միավոր է վաստակել և մրցաշարայն աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Քրիսթալ Փելասը» 12-րդ տեղում է՝ 19 խաղից հետո վաստակած 23 միավորով:
























































