«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հaգն ամփոփել է «Քրիսթալ Փելասի» դեմ խաղը (1:1):
«Մենք վերահսկում էինք խաղը և լավ գոլ խփեցինք։ Չէի ասի, որ գերազանց կատարում էր, բայց վատը չէր։ Մենք վերահսկում էինք խաղը և պետք է ավելի շատ ջանքեր գործադրեինք երկրորդ խաղակեսում: 2:0 հաշվով ամեն ինչ որոշված կլիներ։
Երբ ավարտից մեկ-երկու րոպե առաջ գոլ ես բաց թողնում, արդեն դժվար է արձագանքել։ Չնայած Կազեմիրոն գոլ խփելու հնարավորություն ուներ։ Մենք պետք է դասեր քաղենք դրանից:
Կազեմիրոն բնազդաբար խախտում կատարեց, բաց թողեց գնդակը: Իրավիճակը վտանգավոր էր, նա ուզում էր փոխել այն։
Վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Արսենալին» առանց Կազեմիրոյի, պետք է կրկնել»,- ասել է տեն Հագը Sky Sports-ի հետ զրույցում։