Կազեմիրոն որակազրկման պատճառով բաց կթողնի «Արսենալի» դեմ խաղը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված «Քրիսթալ Փելասի» դեմ խաղի (1:1) 80-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպանը դեղին քարտ է ստացել Վիլֆրիդ Զահայի նկատմամբ խախտման համար։ Սա նրա 5-րդ դեղին քարտն էր Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։
Այսպիսով, Կազեմիրոն բաց կթողնի Անգլիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ հանդիպումը, որը կկայանա հունվարի 22-ին։
























































