Իտալիայի Սուպերգավաթի համար խաղում «Ինտերը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Միլանի» դարպասը և նվաճեց տիտղոսը:
10-րդ րոպեին Ֆեդերիկո Դիմարկոն բացեց հաշիվը: 21-րդ րոպեին Էդին Ջեկոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 77-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը հաշիվը դարձրեց 3:0:
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Սա Մխիթարյանի առաջին տիտղոսն էր միլանյան թիմի կազմում: