ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի պաշտպան Լյուկ Շոուի մասին։
«Ինձ դուր է գալիս, որ նա այդքան ազնիվ է։ 2-րդ տուրից հետո նա չխաղաց ու ասաց․ «Ես ամեն ինչ հասկանում եմ, ես անհրաժեշտ մակարդակը ցույց չեմ տալիս»։ Բայց նախամրցաշրջանային պատրաստության առաջին օրվանից նա քրտնաջան աշխատել է, և կարող եք տեսնել, որ երբ նա ճիշտ մոտեցում է ցուցաբերում, նա լավագույն ֆուտբոլիստն է։ Եվ նկատի չունեմ միայն որպես թիմային խաղացող, նա լիդեր է։ Նա շատ կարևոր որակներ է ցույց տվել։ Նա այս պահին օրինակ է՝ իր ունակություններով, ֆիզիկական ուժով, մենթալիտետով։
Նա օրինակ է՝ ինչպես հաղթել մեծ խաղերում։ Շատ գոհ եմ նրա աճից։ Նա հիանալի խաղացող է և կարևոր մարդ հանդերձարանում»,- տեն Հագի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։