Հարի Քեյնը կարող է հեռանալ «Տոտենհեմից»։
Անգլիացի հարձակվողը մտադիր չէ երկարաձգել գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականին։
Չնայած անգլիացուն անվճար կորցնելու ռիսկին, «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին հարձակվողի համար 100 միլիոն ֆունտ կպահանջի Պրեմիեր լիգայի ցանկացած հետաքրքրված ակումբից: Այլ լիգաների թիմերի համար գինը կլինի ավելի ցածր:
«Բավարիան» առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում 29-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ, հայտնում է The Telegraph-ը: Սպասվում է, որ մյունխենյան ակումբը առաջարկ կանի Քեյնի համար։