«Արսենալը» հետաքրքրված է «Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյայի ծառայություններով, հայտնում է Sport.es-ը:
Նշվում է, որ 26-ամյա խաղացողին ցանկանում է թիմ հրավիրել լոնդոնցիների գլխավոր մարզիչ Միկել Արտետան, որը խնդրել է ակումբի ղեկավարներին պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ։ «Արսենալը» հույս ունի ձմռանը գնել Ռաֆինյային, ղեկավարությունն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի շրջապատի հետ։
Ռաֆինյան Իսպանիա է տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ «Լիդսից»: Նա «Բարսայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։