Հունվարի 16-ին «Սալերնիտանայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Դավիդե Նիկոլան հայտարարել է, որ վերադառնում է ակումբ։
«Երեկ ինձ զանգահարեց ակումբի նախագահը և բացատրեց որոշման պատճառները։ Ես նրան խնդրեցի վերանայել իմ պաշտոնանկության վերաբերյալ իր կայացրած որոշումը։ Նա համաձայնեց, և այժմ ես պատրաստվում եմ նորից շահել ղեկավարության վստահությունը իմ ունեցած ողջ ուժով և կրքով։ Վերադառնալ, որպեսզի նորից սկսենք այս պատմությունը միասին»,- գրել է Նիկոլան սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ Նիկոլան հեռացել է «Սալերնիտանայից» Իտալիայի առաջնության 18-րդ տուրի «Ատալանտայի» հետ խաղում (2:8) պարտվելուց հետո: Մասնագետը թիմը գլխավորել է 2022 թվականի փետրվարից։
«Սալերնիտանան» 18 խաղում վաստակել է 18 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 16-րդն է։