Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն ավելի ուժեղ է, քան «Արսենալի» ֆուտբոլիստ Թոմաս Փարթին։
«Եթե խոսենք նրանց կարևորության մասին իրենց թիմերի համար, ապա կարելի է պնդել, որ նրանք ընդհանուր առմամբ հավասար են: Բայց եթե նայեք Կազեմիրոյի վիճակագրությանը, նա պարզապես ոչնչացնում է Փարթիին։
Փարթին պաշտպանությունում այնքան էլ լավը չէ, որպեսզի անի այն, ինչ անում է Կազեմիրոն։ Թոմասը նման ազդեցություն չէր ունենա «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանության վրա։
Չնայած նա ավելի շատ բան է անում գնդակով: Փարթին գլխավորում է «Արսենալի» խաղը։ Նրա փոխանցումներն անհավանական են»,- ասել է մանկունիանցիների նախկին պաշտպանը իր փոդքաստում: