Քորի Գաուֆը շարունակում է հաջող ելույթները Ավստրալիայի բաց առաջնությունում։ 2-րդ տուրում ամերիկացի թենիսիստուհին հաղթեց բրիտանացի Էմմա Ռադուկանին։
Առաջին սեթում Ռադուկանուն կարողացավ միայն երեք գեյմ վերցնել։ Երկրորդ սեթում բրիտանացին մոտ էր հաջողությանը, սակայն պարտություն կրեց թայ-բրեյքում։
Վերջնական արդյունքը՝ 6:3, 7:6 (7:4)՝ հօգուտ Գաուֆի։ Հանդիպումը տևել է 1 ժամ 42 րոպե։
3-րդ տուրում Գաուֆը կխաղա Չժեն Ցինվեն (Չինաստան) – Բերնար Պերա (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ։