«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը խոսել է Յուրգեն Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլի» ապագայի մասին։
Հիշեցնենք, որ մերսիսայդցիներն այժմ զբաղեցնում են 9-րդ տեղը Անգլիայի Պրեմիեր լիգայում։
«Որքա՞ն է ծախսել «Չելսին» նոր սեփականատերերի օրոք. 400 միլիոն եվրո՞։ Կարծում եմ, եթե Յուրգեն Կլոպը տրանսֆերների համար նման գումար ստանար, նա նորից կվերափոխեր թիմը։ Չեմ կարծում, որ նրա կարիերան «Էնֆիլդում» մոտենում է ավարտին», — Նևիլի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։
Հիշեցնենք, որ հաջորդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Չելսիի» հետ։ «Արիստոկրատներն» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի տասներորդ հորիզոնականում են։