Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։
Աշխարհի 20-րդ ռակետը չորս սեթում հաղթեց ավստրալացի Ջեյսոն Կուբլերին, ով զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 84-րդ տեղը։
Գրեթե երեք ժամ տևած խաղն ավարտվել է 6:4, 5:7, 6:4, 6:2 հաշվով։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 17-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոն, ով երկրորդ շրջանում հաղթել է չինացի Յունչեն Շանին (6:4, 6:4, 6:1):