«Ֆուլհեմի» պաշտպան Կևին Մբաբուն մոտ է այս տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է Tuttomercato-ն, «կարմիրները» բանակցություններ են վարում լոնդոնյան թիմի հետ 27-ամյա շվեյցարացու տրանսֆերի շուրջ։
Հիշեցնենք, որ եզրային պաշտպանը ընդամենը վեց ամիս առաջ է համալրել «Ֆուլհեմի» շարքերը՝ տեղափոխվելով «Վոլֆսբուրգից»։ Նախկինում Մբաբուն հանդես է եկել նաև «Նյուքասլի» կազմում։
Մբաբուն Պրեմիեր լիգայում ընթացիկ մրցաշրջանում մեկ գոլային փոխանցում է կատարել: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է նաև Աարոն Վան-Բիսակային վարձավճարով ուղարկելու այլ ակումբ, ում էլ պետք է փոխարինի Մբաբուն։