«Չելսիի» նախկին մարզիչ Թոմաս Տուխելը մոտ ժամանակներս կարող է գլխավորել մեկ այլ լոնդոնյան թիմ։
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, գերմանացին բաց է «Տոտենհեմի» հետ բանակցությունների համար:
Լոնդոնյան թիմի ներկայիս մարզիչ Անտոնիո Կոնտեն ամռանն ավարտվող պայմանագիր ունի, որը իտալացին դեռ չի ցանկանում երկարաձգել։ Տուխելը գործազուրկ է 2022 թվականի սեպտեմբերից և պատրաստվում է վերադառնալ Պրեմիեր լիգա։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի սկզբում Տուխելի և Կոնտեի միջև կոնֆլիկտ էր եղել Պրեմիեր լիգայի «Չելսի»-«Տոտենհեմ» հանդիպման ժամանակ։ Հանդիպման վերջում երկու մարզիչներն էլ կարմիր քարտ էին ստացել։