«Դետրոյթի» բասկետբոլիստ Ջեյլեն Դյուրենը չի կարողացել միանալ թիմին` «Չիկագոյի» դեմ Փարիզում կայանալիք NBA-ի խաղին մասնակցելու համար:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, 19-ամյա բասկետբոլիստը կորցրել է անձնագիրը և չի կարողացել բարձրանալ ինքնաթիռ։
Նշենք, որ Դյուրենը NBA-ի ամենաերիտասարդ խաղացողն է, ով ընդամենը երկու ամիս առաջ դարձավ 19 տարեկան:
Առաջնության նորեկների շրջանում Դյուրենը մեկ խաղում վաստակած միավորներով զբաղեցնում է 11-րդ տեղը (7,7)։