«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծում է, որ ԱՊԼ-ի ակումբների ղեկավարները պետք է ավելի շատ շփվեն լրատվամիջոցների հետ։
«Անգլիայում վատ միտում կա, որ միայն մարզիչը պետք է խոսի և ամեն ինչ բացատրի։ Ես երբեք չեմ տեսել, որ Անգլիայում ակումբի մենեջերը կամ մարզական տնօրենը գա այստեղ՝ բացատրելու ակումբի ռազմավարությունն ու տեսլականը: Իտալիայում, օրինակ, ամեն խաղից առաջ ակումբից մի մարդ է լինում, որը պետք է պատասխանի բոլոր հարցերին»,- Կոնտեի խոսքն է մեջբերել Goal-ը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Տոտենհեմը» 19 խաղից հետո 33 միավորով 5-րդ տեղում է։