Ռաֆայել Նադալն ավարտեց իր ելույթը Ավստրալիայի բաց առաջնությունում։ Աշխարհի երկրորդ ռակետը 2-րդ փուլում պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մաքենզի Մակդոնալդին։
Իսպանացի թենիսիստը պարտվել է երեք սեթում՝ 4:6, 4:6, 5:7 հաշվով։ Հանդիպումը տևել է 2 ժամ 31 րոպե։ Մրցաշարի գործող հաղթողը հենց Ռաֆայել Նադալն էր։
3-րդ տուրում Մակենզի Մակդոնալդը կխաղա Դալիբոր Սվրչինա (Չեխիա) — Յոսիհիտո Նիշիոկա (Ճապոնիա) զույգի հաղթողի հետ։
Australian Open-2023. 2-րդ շրջան
Ռաֆայել Նադալ (Իսպանիա) — Մաքենզի Մակդոնալդ (ԱՄՆ) 4:6, 4:6, 5:7.