«Վեսթ Հեմը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրի ծառայություններով, հայտնում է Mirror-ը:
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը 29-ամյա անգլիացուն դիտարկում է որպես Քրեյգ Դոուսոնի փոխարինող, որը մոտ է թիմից հեռանալուն։ «Վեսթ Հեմը» կարող է պայմանագիր կնքել նաև «Ամյենի» պաշտպան Ֆորմոզա Մենդիի հետ:
Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2019 թվականի օգոստոսից։ Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում մասնակցել է 15 հանդիպման և գոլ չի խփել։