ՊՍԺ-ի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան կարիերան կշարունակի Անգլիայում։ Վինգերը պայմանագիր է կնքել «Վուլվերհեմփթոնի» հետ։
30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է 2,5 տարով։ «Վուլվերհեմփթոնում» Պաբլո Սարաբիան հանդես կգա 21 համարի մարզաշապիկով։ ՊՍԺ-ի կազմում այս մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 19 հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով գոլ չի խփել։