Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Լիվերպուլը» 1։0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին» և դուրս եկավ հաջորդ փուլ։ Նախորդ շաբաթ թիմերի միջև կայացած հանդիպումն ավարտվել էր 2։2 և վերախաղարկում էր նշանակվել։
Այս խաղում մերսիսայդյան ակումբի կազմում միակ գոլը 13-րդ րոպեին խփեց Հարվի Էլիոթը։
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի հանդիպումները կկայանան հունվարի վերջին։