Լրագրող Պիրս Մորգանն ակնկալում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ներողություն կխնդրի թիմի նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուից մրցաշրջանի ավարտից հետո:
«Երբ մենք [Արսենալը] հաղթենք ԱՊԼ-ն, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ ոչ, քանի որ նրանք ազատվեցին մեծագույն խաղացողից, ես ակնկալում եմ, որ Էրիկ տեն Հագը ծնկի կգա իմ ներման համար և ներողություն կխնդրի Կրիշտիանու Ռոնալդուից՝ նրա հանդեպ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար»,- ասել է հեռուստահաղորդավարն ու «Արսենալի» երկրպագուն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին «Յունայթեդը» և Ռոնալդուն խզել էին պայմանագիրը այն հարցազրույցից հետո, որը պորտուգալացին տվել էր Մորգանին։
























































