«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ռիո Ֆերդինանդը խոսել է «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորի մասին։
«Էդեգորն անհավանական է։ Հիանում եմ այն ճանապարհով, որ նա անցել է։ Մարտինը տղա-գերաստղ էր, որին «Ռեալը» գնեց 16 տարեկանում։ Բոլորն ասում էին, որ նա համաշխարհային ֆուտբոլի հաջորդ աստղն է։ Նա չէր դառնա այն տղան, որը հիմա, եթե այդ հատվածը չլիներ նրա պատմության մեջ։ Եղան փորձություններ ու փորձություններ, մեծ ակնկալիքներ։ Բայց նա պետք է հաշտվեր իր վիճակի հետ, վարձավճարով գնար ավելի ցածր կարգավիճակ ունեցող ակումբ։ Նա կարողացավ հնազանդեցնել իր էգոն, կառուցել ինքն իրեն, վերադառնալ, ապա տեղափոխվել «Արսենալ», դառնալ ավագ և իր հետևից տանել թիմին:
Հավանաբար, Էդեգորն իմ՝ տարվա խաղացողն է։ Հոլանդն արեց այն, ինչ արեց, նա հիանալի էր: Բայց եթե Էրլինգը դանդաղի ու սկսի քիչ գոլ խփել, իսկ լոնդոնցիները հաղթեն Անգլիայի առաջնությունը, իսկ Էդեգորը շարունակի իր երթը, Մարտինը հաստատ կդառնա ինձ համար տարվա լավագույն խաղացողը»,-Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում Mirror-ը։
























































