«Ուրարտուի» նորեկ Արաս Օզբիլիսն առաջին մարզումն է անցկացրել երևանյան թիմի կազմում:
Ակումբը երեկ է հայտարարել Արասի հետ պայմանագիր կնքելու մասին: Այսօր արդեն տեղեկացրեց, որ կիսապաշտպանը բուժզննում է անցել «Ուրարտուի» կազմում:

Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն իր խաղային կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսի» կազմում, հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», Կրասնոդարի «Կուբանը», իսպանական «Ռայո Վալեկանոն», «Բեշիքթաշը» և Տիրասպոլի «Շերիֆը»։
2018/19 մրցաշրջանում Օզբիլիզը կրկին վերադարձել է Նիդեռլանդներ, որտեղ միացավ «Վիլլեմ II»-ի թիմին, իսկ մեկ մրցաշրջան անց կիսապաշտպանը պայմանագիր է կնքել Երևանի «Փյունիկի» հետ, որտեղ հանդես եկավ երկուսուկես մրցաշրջան։
























































