«Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը պատմել է բոնուսների մասին, որոնք նշված են հարձակվող Միխաիլ Մուդրիկի՝ «Չելսի» տեղափոխության գործարքում:
Հիշեցնենք, որ 22-ամյա ուկրաինացու տրանսֆերի համար լոնդոնյան ակումբը 70 մլն եվրո է վճարել: «Շախտյորը» նաև ևս 30 մլն կարող է ստանալ բոնուսների տեսքով, եթե Մուդրիկը հաջող ելույթ ունենա «կապույտների» կազմում:
«Մուդրիկի վերաբերյալ առաջարկը չի ներառում «Ոսկե գնդակի» մասին կետ: Դրանք հասանելի բոնուսներ են: Դրանք բոլորը կապված են ՉԼ կամ ԱՊԼ հաջորդ տարիների հաղթանակների հետ»,-Պալկինի խոսքերն է փոխանցում The Athletic -ը:
























































