«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերի ծառայություններով, հայտնում է Mediafoot-ը։
Ավելի վաղ՝ 2015 թվականին, անգլիական ակումբն արդեն փորձել էր ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն այն ժամանակ Թոմասը հրաժարվել էր տեղափոխվել ԱՊԼ:
Այժմ ֆուտբոլիստով հետաքրքրված է անձամբ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
Բայց նաև նշվում է, որ ամենայն հավանականությամբ, Մյուլերն այս անգամ ևս կհրաժարվի այդ տարբերակից և կցանկանա կարիերան ավարտել «Բավարիայում»:
























































