«Տոտենհեմի» հարձակվող Ռիշարլիսոնը քննադատել է դարպասապահ Ահարոն Ռամսդեյլին: Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում «Արսենալի» դարպասապահը «Տոտենհեմի» երկրպագուներով լի տրիբունայի մոտ տոնել է իր թիմի գոլը՝ այդպիսով զայրույթ առաջացնելով վերջիններիս մոտ։
«Նրանց դարպասապահը տոնում էր իրենց գոլը մեր երկրպագուների առջև, դա ինձ դուր չեկավ։ Նա անհարգալից վերաբերմունք դրսևորեց։
Նրանք ունեն իրենց երկրպագուները, և նա պետք է տոներ նրանց հետ: Փոխարենը նա սադրում էր մեր երկրպագուներին»,- մեջբերում է բրազիլացուն ESPN-ը։
Նշենք, որ խաղն ավարտվել է 2։0 հաշվով՝ հօգուտ Արտետայի թիմի։ Ռիշարլիսոնը վիճաբանության ժամանակ հրել է մրցակցի դարպասապահին, որից հետո, երբ Ռամսդեյլը մոտ է կանգնած եղել տրիբունաներին, «Տոտենհեմի» երկրպագուներից մեկը ոտքով հարվածել է նրան։
























































