Լոնդոնի «Չելսին» դիտարկում է Ա Սերիայում հանդես եկող երկու հարձակվողներից մեկի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։
Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի խոսքերով՝ լոնդոնցիները ցանկանում են ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչին կամ Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուին՝ «Նապոլիի» գույները պաշտպանող Վիկտոր Օսիմհենին։
«Չելսին» ցանկանում է հարձակման գծում ունենալ ստաբիլ հանդես եկող գոլահարի․ այս պահին այդ գիծը լոնդոնյան թիմի թույլ կողմերից մեկն է։
Հիշեցնենք, որ «Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն ծախսել է ավելի քան 120 միլիոն եվրո։