«Վուլվերհեմփթոնը» համաձայնեցրել է ՊՍԺ-ի հետ կիսապաշտպան Պաբլո Սարաբիայի տրանսֆերը, հայտնում է The Athletic-ը:
Փարիզյան ակումբն ընդունել է մոտ 4,5 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկը, իսկ 30-ամյա Սարաբիան երեքշաբթի բուժզննում կանցնի անգլիական ակումբում:
Իսպանացի ֆուտբոլիստը երկուսուկես տարվա պայմանագիր կկնքի «գայլերի» հետ և կվերամիավորվի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի հետ, ում հետ աշխատել է Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականում և «Սևիլիայում»։
2022/23 մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 18 հանդիպում տարբեր մրցաշարերում։ Դրանցում իսպանացին խփել է երկու գոլ և մեկ արդյունավետ փոխանցում կատարել:
























































