«Լայպցիգի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը հաստատել է, որ հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կմիանա «Չելսիին»։
«Նշանները, որ նա տեղափոխվում է «Չելսի», շատ, շատ պարզ են»,- ասել է Էբերլը Bild-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» Նկունկուի համար կվճարի մոտ 60 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին «Լայպցիգի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
























































