«Պալմեյրասի» կիսապաշտպան Դանիլոն տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեսթ»: 21-ամյա բրազիլացին Պրեմիեր լիգայի ակումբի հետ վեցուկես տարվա պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։
Նոր թիմում կիսապաշտպանը հանդես կգա 28-րդ համարի ներքո։
«Պալմեյրասի» կազմում Դանիլոն անցկացրել է 141 հանդիպում (12 գոլ և 9 գոլային փոխանցում), երկու անգամ հաղթել Լիբերտադորեսի գավաթը և 2022 թվականին դարձել Բրազիլիայի չեմպիոն։
«Ես շատ ուրախ եմ, որ իրականացրի իմ երազանքը՝ խաղալ Պրեմիեր լիգայում և խաղալ «Նոթինգհեմ Ֆորեստում», — ասել է ֆուտբոլիստը։
























































