Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է «Վուլվերհեմփթոնի» և «Ֆլամենգոյի» միջև Ժոաո Գոմեսի տրանսֆերի վերաբերյալ պայմանավորվածության մասին։
21-ամյա ֆուտբոլիստը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբ։
Այսպիսով, ինսայդերը նշում է, որ «գայլերը» խաղացողի համար կվճարեն մոտ 17 միլիոն եվրո։ Սպասվում է, որ երկուշաբթի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի անգլիական ակումբի համար:
Ընդհանուր առմամբ, Գոմեսը «Ֆլամենգոյի» կազմում մասնակցել է 117 հանդիպման։ Նա դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































