Հունվարի 16-ի գիշերը կայացել է NBA-ի կանոնավոր առաջնության «Լոս Անջելես Լեյքերս»-«Ֆիլադելֆիա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով 113:112 հաշվով։
«Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսն այս խաղում դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ 35 միավորով և կատարելով 10 արդյունավետ փոխանցում։
Այժմ նա իր հաշվին ունի 38024 միավոր։ Այսպիսով, Լեբրոնը դարձավ NBA-ի պատմության երկրորդ բասկետբոլիստը, ով հասավ 38 հազար միավորի նշագծին։
Առաջինը դա արել է Քարիմ Աբդուլ-Ջաբարը, ով 38,387 միավորով լիգայի պատմության բոլոր ժամանակների ամենաարդյունավետ բասկետբոլիստն է: