Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը սըր Ջիմ Ռետկլիֆի հետ պատրաստվում է լուրջ առաջարկ անել «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու համար։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Հաղորդվում է, որ ներկայիս սեփականատերերը պատրաստ են վաճառքի և այժմ թեկնածուներ են փնտրում։ Մի քանի կողմեր արդեն հայտնել են առաջարկ անելու իրենց ցանկության մասին, և Ռետկլիֆը նույնպես ցանկանում է փորձ կատարել։ Որպես Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ նա լավ հնարավորություններ ունի:
Հեմիլթոնը միավորվել է Ռետկլիֆի հետ, որին նա համարում է իր ընկերն ու բիզնես գործընկերը։ Հեմիլթոնի համար կարևոր է մուտք գործել բիզնեսի աշխարհ, որպեսզի նա նոր նպատակ ունենա Ֆորմուլա 1-ից հեռանալուց հետո: