Վաութ Վեգհորսթը շուտով կմիանա «Մանչեսթեր Յունայթեդին»:
Մանկունիացիները համաձայնեցրել են վարձակալության բոլոր պայմանները «Բարնլիի» և «Բեշիքթաշի» հետ, հայտնում է Foot Mercato-ի լրագրող Սանտի Աունան: Հոլանդացին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կկնքի մեկ շաբաթվա ընթացքում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքական ակումբը, որը վարձակալել է «Բարնլիի» հարձակվողին, նրան բաց չի թողնի մինչև Վինսենթ Աբուբակարի տեղափոխությունը։
Թուրքիայի առաջնության 16 խաղում 30-ամյա Վեգհորսթը դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։