Կայացել է անգլիական լիգայի Գավաթի կիսաեզրափակչի վիճակահանությունը: Արդյունքով ձևավորվել են հետևյալ զույգերը՝
«Սաութհեմփթոն»-«Նյուքասլ»
«Նոթինգեմ Ֆորեսթ»-«Մանչեսթեր Յունայթեդ»
1/2 եզրափակչում թիմերը երկուական խաղ կանցկացնեն: Առաջին խաղերը կկայանան հունվարի 23-ին, իսկ պատասխան խաղերը՝ հունվարի 30-ին:
Հիշեցնենք՝ քառորդ եզրափակչում ՄՅՈՒ-ն վստահ հաղթել էր «Չարլթոն Ատլետիկին» (3-0), իսկ «Նոթինգեմ Ֆորեսթը» հետխաղյա 11-մետրանոցներով առավելության է հասել «Վուլվերհեմփթոնին»: «Սաութհեմփթոնը» քառորդ եզրափակչում սենսացիոն հաղթանակ է տարել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ (2-0), իսկ «Նյուքասլը» նախորդ տուրում մրցաշարից դուրս է թողել «Լեսթեր Սիթիին»:
























































