Լրագրող Պիրս Մորգանը մեկնաբանել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի աշխատանքը լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում.
«Նախ, ես շատ եմ սխալվել Արտետայի հաշվով: Շա տավելի հաճելի է, որ ես սխալվել եմ նաև «Տոտենհեմի» ու Կոնտեի վերաբերյալ: Քանի որ կիրակի օրը «Արսենալը» դերբիում կխաղա «Տոտենհեմի» հետ, ես ուրախ եմ խոստովանել, որ դեռևս երբեք այսքան երջանիկ չեմ եղել ինձ հիմար ներկայացնելով:
Ֆանտաստիկ է տեսնել, թե ինչպես է «Արսենալը» մրցաշարային աղյուսակի միջնամասում գտնվող միջակ թիմից վերածվել իսկական մրցունակ թիմի: Ամբողջ հարցը Արտետայի մեջ է, որը, եթե ես որոշեցի, 8 ամիս առաջ կհեռացվեր զբաղեցրած պաշտոնից: Իսպանացին ցույց է տվել, որ նա ունի այն, ինչ պետք է, և մենք մեր աչքերով ենք տեսել այդ առաջընթացը»,- Մորգանի խոսքերն է փոխանցում The Sun-ը: